Առջեւում իտալական կինոյի շաբաթն է.ֆիլմերի առանցքում կլինեն կանայք, որոնք ուժեղ են ու թույլ

02/03/2016 schedule16:14

Մարտի 7-11-ը Հայաստանում կանցկացվի «Իտալական կինոյի շաբաթ» միջոցառումը: Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում 5 օր` ժամը 18:00-ին, ցուցադրվելու է ժամանակակից մեկական ֆիլմ: Բացումը նախատեսված է «Ամուսնություններ եւ այլ աղետներ» կինոնկարով:

Մյուս ֆիլմերը, որոնք նույնպես ներկայացվելու են «Իտալական կինոյի շաբաթվա» ընթացքում, հետեւյալն են` «Աստծո ողորմածությամբ», «Երջանկության աթոռը», «Առաջին նշանակումը» եւ «Հեռու մնա ինձնից»:

«Անցյալ տարի մեծ թվով այցելուներ ունեցանք` ուսանողներ, կինոսիրողներ, կինոգետներ: Հուսանք` այս տարի կկրկնենք այդ հաջողությունը»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մաուրիցիո Կրոչատելլին:

Մշակութային ծրագրերի կազմակերպչական խնդիրներով զբաղվող եւ Երեւանի պետական համալսարանի դասախոս Լաուրա Պաչենտին էլ մանրամասնեց, թե քանի որ միջոցառման ժամանակահատվածը համընկնելու էր կանանց միջազգային տոնի հետ, որոշվել է ցուցադրել այնպիսի ֆիլմեր, որոնց առանցքում կինն է:

«Էկրանի վրա մենք կցուցադրենք կանանց համապարփակ աշխարհ: Հնարավոր կլինի տեսնել կնոջն ուժեղ, թույլ, տեսնել որպես մայր, քույր, կին, սիրուհի, նրանց ապրումները, զգացմունքները»,- նշեց Լաուրա Պաչենտին: Նա նաեւ ընդգծեց, թե ֆիլմերի կանայք զերծ են 80-ականներին գոյություն ունեցած կարծրատիպերից, երբ կինը միայն մայր է, տնային տնտեսուհի:

«Իտալական կինոյի շաբաթվա» ընթացքում հայաստանյան հանդիսատեսին ներկայացվելիք ֆիլմերից երկուսն, ի դեպ, նկարահանել են կանայք: Բոլոր ֆիլմերն արտադրվել են 2010-2014 թվականներին եւ դրանք դրամատիկական ու կատակերգական ժանրերում են:

Ցուցադրությունները լինելու են անվճար: Հովանավորն է «Ֆըրսթ Օութսորսինգ Քոմփանի» կազմակերպությունը: Ֆիլմերը լինելու են իտալերեն` անգլերեն ենթագրերով:

 

Տպել
2716 դիտում

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան